Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանը ծանոթացել է Ազատավան և Լանջազատ համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

10.07.2020

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Ազատավան և Լանջազատ համայնքներ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին:

Մասնավորապես, Ազատավան համայնքում իրականացվում են մանկապարտեզի տարածքի ցանկապատի և շվաքարանի, լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Այս ծրագրի արժեքը կազմում է 19 միլիոն 700 000 դրամ:Իսկ Լանջազատ համայնքի նորակառույց թաղամասում մեկնարկել են Զորավար Անդրանիկ, Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմում է 8 միլիոն 76 000 ՀՀ դրամ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20