Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համագործակցության հուշագիր է ստորագրվել

15.07.2020

ՀՀ Արարատի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ինստիտուտի ռեկտորի ժ/պ Դավիթ Խիթարյանը:

Համագործակցության շրջանակներում մարզպետարանն ինստիտուտին կներկայացնի մարզում տեղակայված հանրակրթական դպրոցներում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման և մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի կիրառման արդյունավետության բարձրացման, հանրային առողջության քարոզչության ոլորտներում ՀՀ Արարատի մարզում առկա խնդիրները, որոնք կուսումնասիրվեն ինստիտուտի մասնագիտական ամբիոններում:

Սույն հուշագրով կառույցները կհամագործակցեն նաև համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, ինչպես նաև ինստիտուտի և մարզպետարանի լիազոր ներկայացուցիչների միջոցով մարզպետարանում մագիստրոսական թեզերի պաշտպանությունների կազմակերպման և շրջանավարտներին տվյալ ոլորտում ՀՀ Արարատի մարզում աշխատանքի անցնելուն աջակցման հարցերի շուրջ, ինչպես նաև՝ ներդրումային, նորարարական, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացման շուրջ գիտական համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման ոլորտներում, ինստիտուտի և մարզպետարանի գործունեության ոլորտներին առնչվող համապատասխան նյութերի հրատարակման գործում:

Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանը հնարավորինս արագ կհաղթահարի Կորոնավիրուսի համավարակն ու երկկողմ համագործակցությունն էլ առավել ակտիվ կլինի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31