Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր Կյանք համայնքում ոռոգման ցանց է անցկացվում

15.07.2020

Ինչպես և խոստացվել էր, այս տարի ևս Արարատի մարզում սուբվենցիոն ծրագրերի իսկական բում է լինելու: Մարզի տարբեր համայնքներում աշխատանքային իսկական եռուզեռ է:

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մարզի Նոր Կյանք համայնքում ոռոգման ցանց է կառուցվում. աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Ոռոգման ցանցի կառուցման արդյունքում կբարելավվի մոտ 125 հա ոռոգվող տարածքի ջրամատակարարումը, կբարձրանա համակարգից օգտվող մոտ 45 գյուղացիական տնտեսության աշխատանքների արդյունավետությունը, կնվազեն ոռոգման ջրի կորուստները:

Ծրագրի մրցութային արժեքը 8 միլիոն 280 հազար է, որից 55%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45%-ը՝ համայնքը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին ՀՀ Արարատի մարզում իրականացվելու է ընդհանուր 83 սուբվենցիոն ծրագիր, որոնցից 8-ը՝ ոռոգման համակարգերի կառուցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20