Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելել է Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր

16.07.2020

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր  այցելել է Ս. Հովհաննես Կարապետ վանական համալիր (Մոշաղբյուր բնակավայր):

Այցի ժամանակ համալիրում առկա խնդիրները ներկայացրել է Արիստակես վարդապետ Այվազյանը, որը վերջերս է ծառայության կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:

Այցի շրջանակներում քննարկվել է դեպի Սուրբ Հովհաննես Կարապետ վանական համալիր տանող ճանապարհի բարեկարգման և վանական համալիրի վերականգնմանը վերաբերող հարցեր:

Պատմական աղբյուրներում նշված է, որ վանական համալիրն ունեցել է երեք հիմնական կառույց՝ Սպիտակավոր Աստվածածին տաճար, զգեստատուն և զանգակատուն-դամբարան:

Համալիրը հիմնել են Օրբելյանները՝ 1301 թվականին: Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերն ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից:
Այս տարածքը հայտնի ուխտատեղի է, իսկ ճանապարհի ու տարածքի բարեկարգումից և վերականգնումից հետո, այն կարող է դառնալ զբոսաշրջային մեծ հետաքրքրություն ներկայացնող գոտի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20