Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ

21.07.2020

Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ և գրեթե պատրաստ է շահագործման:

Իրականացվել են մասնաշենքի բետոնով ամրացման և հիմնանորոգման աշխատանքներ, վերակառուցվել են սանհանգույցները, փոխարինվել են դռները, պատուհաններն ու հատակը, ջրամատակարարման ու կոյուղու ներքին և արտաքին համակարգերը, անցկացվել են էլեկտրաէներգիայի առավել ապահով մալուխներ, ինչպես նաև ներդրվել է հակահրդեհային ազդարարման, օդափոխության և ջեռուցման համակարգեր, իսկ տաք ջրամատակարարում ապահովելու համար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ:

Այս պահին ներքին հարդարման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, կիրականացվեն նաև շենքի արտաքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման այս տարվա օգոստոսին և իր դռները կբացի 50 երեխայի առջև:

Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ համայնքի ներդրումը կազմում է տասը տոկոս: Ներդրվել է ավելի քան 116 միլիոն դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45