Նորություններ
Մեկնարկել է նոր ուսումնական տարվա համար դասագրքերի բաշխման գործընթացը
22.07.2020

Մեկնարկել է 2020-2021թ.թ. ուսումնական տարվա համար դասագրքերի ստացման, պահեստավորման գործընթացը: Մարզպետարանի Կրթության բաժնի աշխատակիցների կողմից պահեստավորվել են շուրջ 57500 հատ 1-4-րդ դասարանների և 60800 հատ 5-12-րդ դասարանների դասագրքեր:
Բաշխումը կկազմակերպվի համապատասխան ժամանակացույցով, որի ժամանակ գործընթացի մասնակիցները կջերմաչափվեն, կտրամադրվեն դիմակներ և ախտահանիչ նյութեր:
Նշենք, որ դասագրքերի ստացումն ու պահեստավորումը անցել է արտակարգ պայմաններում: Դասագրքերը պահեստավորվել են Դիմիտրովի դպրոցում: Նախքան այդ՝ ախտահանվել են գրքերը տեղափոխող մեքենաները, պահեստն ու հարակից տարածքները: