Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շրջել է համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին

24.07.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է մարզի Ջրաշեն, Այգեզարդ, Վեդի, Աբովյան և Նոր Կյանք համայնքներում, ուր այս տարի սուբվենցիոն մի շարք ծրագրեր են իրականացվում:

Ջրաշեն համայնքում արդեն իսկ ավարտվել են Ս. Քոլոզյան փողոցի 775մ հատվածի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է նաև տվյալ հատվածի ոռոգման ջրագիծը:
Սուբվենցիոն այս ծրագրի մրցութային արժեքը 57. 820.000 ՀՀ դրամ է:

 Աբովյան համայնքում արդեն շահագործման է հանձնվել անցած տարվա սուբվենցիոն ծրագրով կառուցված խաղադաշտը, որը դարձել է գյուղի երեխաների և երիտասարդների ամենասիրելի վայրը: Այստեղ առաջիկա օրերին կմեկնարկի նաև երկրորդային փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցումը: Ծրագրի մրցույթն արդեն կայացել է, արժեքը 9 միլիոն ՀՀ դրամ է: Լուսավորության ցանցն անցնելու է համայնքի 7 փողոցներով: Աբովյանն այսպիսով ամբողջությամբ կլուսավորվի:

Այգեզարդ համայնքում էլ վերակառուցվում է այգին: Զբոսայգին այսուհետ կունենա շատրվաններ և կլինի լուսավոր: Իրականացվում են նաև սալիկապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:
Ծրագրի մրցութային արժեքը 20 200 000 ՀՀ դրամ է:
 Ի դեպ, համայնքում այս տարվա սուբվենցիոն ծրագրով կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ: Առաջիկա օրերին կհայտարարվի մրցույթ:

Աշխատանքները սկսվել և բուռն ընթացքի մեջ են նաև Նոր Կյանք համայնքում: Այստեղ էլ ոռոգման ցանց է կառուցվում: Ցանցի կառուցման արդյունքում կբարելավվի մոտ 125 հա ոռոգվող տարածքի ջրամատակարարումը, կբարձրանա համակարգից օգտվող մոտ 45 գյուղացիական տնտեսության աշխատանքների արդյունավետությունը, կնվազեն ոռոգման ջրի կորուստները:
Ծրագրի մրցութային արժեքը 8 միլիոն 280 հազար դրամ է:

Վեդի համայնքում այս տարի 4 ծրագիր կա։ Կիրականացվեն՝

. Կասյան 26/1, 26/2, 26/3, 26/4, 26/5, 26/6, 26/7, 26/8, 26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13, Արարատյան 41, Թումանյան 3, 3/1, 3/2, 3/3, Պուշկին 1 հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում և բարեկարգում /1,29կմ/,
.  Կասյան 26/9 և Գայի 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում,
. Թումանյան 3, 3/1, 3/2, 3/3, Պուշկին 1 , Կասյան 26/9, 26/10, 26/11, 26/12, 26/13 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի բարեկարգում,
.  Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի ջերմամեկուսացման էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացում:

Քաղաքային համայնքում իրականացվելիք ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 169.812.670 ՀՀ դրամ:

Ի դեպ, նշենք, որ շինարարների կողմից վերացվել են նաև Վեդի քաղաքի Արարատյան 43, 45 և 47 բազմաբնակարան շենքերի բակային հատվածների բարեկարգման աշխատանքներում առկա թերությունները: 2019 թվականի սուբվենցիոն այս ծրագրի աշխատանքները չէին ընդունվել ստուգող հանձնաժողովի կողմից:

Հիշեցնենք, որ Արարատի մարզում այս տարի 83 սուբվենցիոն ծրագիր կա: Նախորդ տարի ունեցել ենք 59-ը:

Ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արարատի մարզպետարանի հետ համատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45