Նորություններ
Եղեգնավանում ասֆալտապատվում են համայնքային փողոցները
24.07.2020

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Եղեգնավան համայնքի Ֆիդայու, Մ. Մաշտոց, Գ. Նժդեհ, Ազատություն, Ա.Շիրվանզադե, Պ. Սևակ, Անկախություն, Ա. Խանջյան փողոցները:
Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա ևս 4600 մետր բարեկարգ ճանապարհ:
Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 210 միլիոն 345 հազար ՀՀ դրամ է, որից 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը՝ համայնքը: