Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատաշեն և Խաչփար համայնքների սահմանով անցնող ջրանցքում իրականացվել են մաքրման աշխատանքներ

28.07.2020

Օրեր առաջ Ազատաշեն և Խաչփար համայնքների սահմանով անցնող ջրանցքի աղտոտվածության խնդրի հետ կապված մի քաղաքացի էր ահազանգում և պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրում այս տհաճ տեսարանի վրա։ Մարզպետարանը շատ արագ արձագանքել է և Երևան ՋՕԸ-ի Մասիսի տեղամասի օգնությամբ և միջոցներով հուլիսի 6-ին ջրանցքը մաքրվել է կուտակված աղբից։
Ստորև տեղադրված նկարներում երևում է, թե ինչպես և ինչ արագությամբ է ջրանցքը` մաքրմանը հաջորդող 10 օրերի ընթացքում, ամբողջությամբ լցվում շրջակա համայնքներում բնակվող մեր քաղաքացիների կողմից գեներացված կենցաղային աղբով։
Մենք պարբերաբար մաքրում ենք ջրանցքը` Երևան ՋՕԸ-ի Մասիսի տեղամասի օգնությամբ և միջոցներով, բայց մեր քաղաքացիներին այս պատկերը ցույց տալով` կոչ ենք անում, որ աղբը չլցնեն ջրատար առուները, քանի որ իրենց համայնքներում շաբաթը մեկ անգամ պատշաճ կերպով աղբահանություն է կատարվում։
Եվ թող հետագայում էլ նման տեսարանի ականատես լինելուց և մեղքը պատկան մարմինների վրա բարդելուց առաջ հիշեն, թե ինչի կամ ում անբարեխիղճ պահվածքի արդյունքում է այս աղբակույտը գոյանում։
Իսկ ինչ վերաբերում է քանդված կամրջին, ապա ցանկանում ենք տեղեկացնել, որ առաջիկայում կպատվիրվի նախագծանախահաշվարկային փաստաթուղթ, որի պատրաստ լինելուց և ֆինանսավորման առկայության դեպքում կմեկնարկի կամրջի շինարարությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-14 15:39:06