Տպել
Նորություններ
Վեդու բժշկական կենտրոնը օգոստոսի 3-ից կվերադառնա իր հիմնական աշխատանքին
30.07.2020
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
Շնորհակալություն ենք հայտնում բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի օրերին դրսևորած բարձր պատասխանատվության, անձնվեր ու հոգատար աշխատանքի համար: