Նորություններ
Սիս համայնքում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ
03.08.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվու է Սիս համայնքի դպրոցամերձ տարածքի, կենտրոնական հրապարակի և ճանապարհների ասֆալտապատում:
Աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Արդյունքում համայնքը կունենա ևս 1542 քառակուսի մետր բարեկարգված ճանապարհ:
Սուբվենցիոն ծրագրի բյուջեն 14 միլիոն 732 հազար ՀՀ դրամ է, որից 45 %-ը տրամադրում է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքը:
Հիշեցնենք, որ 2019 թվականին հիմնանորոգվել է համայնքի համայնքի՝ Հ12 մարզային նշանակության 2,4 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որի համար պետական բյուջեից հատկացվել էր 153,6 մլն դրամ։