Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 82+000 - կմ 91+600 հատվածը

06.08.2020

Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 82+000 - կմ 91+600 հատվածը` 9,6 կմ երկարությամբ:

Աշխատանքները մեկնարկել են հունիսին, նախատեսվում է ճանապարհահատվածը շահագործման հանձնել տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 միլիարդ դրամ է:

Այս տարի իրականացվելու է նաև Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 27+349 հատվածում վերգետնյա ուղեանցի կառուցում (Բաղրամյան և Բերքանուշ համայնքների հատվածում) և կմ45+000 կամրջի նորոգում (Եղեգնավան և Այգավան համայնքների հատվածում):

Հիշեցնենք, որ 2019 թվականին վերանորոգվել էր նաև Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 65+350-կմ 77+350 հատվածը՝ 12 կմ երկարությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45