Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առիթով
09.08.2020
Այսօր Շինարարի օրն է, ինչի առիթով ցանկանում եմ շնորհավորել քաղաքաշինության բնագավառի բոլոր նվիրյալներին:
Մեր բնակիչների կյանքի շարունակական բարելավման գործում մեծ է ու անգնահատելի շինարարների գործը: Հատկապես կարևորում ենք շինարարների կողմից կատարված որակյալ աշխատանքը, ինչի շնորհիվ Արարատի մարզում շահագործման են հանձնվել մարդկանց կյանքում առանցքային նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, ջրամբարներ, ճանապարհներ և այլն: Այս տարի էլ մարզում շարունակվում են շինարարական բուռն աշխատանքները, որոնց հաջողված ավարտից հետո բնակչի կյանքն էլ ավելի բարեկեցիկ է դառնալու:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ առողջություն, ուժ, եռանդ և մասնագիտական հաջողություններ:
Շնորհակալ եմ մարզում ձեր կատարած պատասխանատու և նվիրյալ աշխատանքի համար: