Նորություններ
Նոր Կյուրինում փողոցների լուսավորության ցանց է կառուցվում
10.08.2020

Արարատի մարզի համայնքներում շինարարական եռուզեռը շարունակվում է:
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Նոր Կյուրին համայնքում իրականացվում է փողոցների լուսավորության ցանցի կառուցում:
Արդյունքում Նոր Կյուրինի ևս 8 փողոց կլուսավորվի:
Ծրագրի արժեքը 4 միլիոն 880 հազար ՀՀ դրամ է, որից 50%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, 50%-ը՝ համայնքը:
Նշենք, որ Արարատի մարզում 2020 թվականին ունենք 83 սուբվենցիոն ծրագիր, որոնցից 14-ը՝ փողոցների լուսավորության ցանցի կառուցում: