Նորություններ
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն
11.08.2020

Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում կվերսկսվեն դասերը:
Նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում նույնպես ուսումնական գործընթացը կկազմակերպվի ոչ հեռավար՝ սանիտարահիգիենիկ կանոնների խստիվ պահպանմամբ:
Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկայում: