Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել

11.08.2020

Արարատի մարզի Բաղրամյան համայնքում տեղի է ունեցել «Արմակս» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակիցներն ու այլք:

Ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը մարզպետին և ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմաններն ու հզորությունը, գործունեության հնարավորություններն ու հեռանկարները:

Գոռ Գրիգորյանի ներկայացմամբ՝ սպանդանոցում լինելու է և՛ խոշոր եղջերավորի, և՛ մանր եղջերավորի սպանդ: Այն մեկ հերթափոխի ընթացքում կարող է կատարել խոշոր եղջերավոր կենդանիների մինչև 20 գլուխ, իսկ մանր եղջերավոր կենդանիների՝ մինչև 30 գլուխ սպանդ: ՍՊԸ-ն ունի 2 սառնարան-մեքենա և կենդանիներ տեղափոխող 1 մեքենա: Մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներից ընկերությունն անվճար կտեղափոխի կենդանիներին: Սպանդանոցի գործարկումով նախնական ստեղծվում է 4-5 աշխատատեղ, սակայն, մորթի թվի ավելացմանը զուգահեռ աշխատողների թիվը կարող է հասնել մինչև 30-ի:

Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից արգելվել է գյուղատնտեսական կենդանիների մորթը բակերում, և սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր պահանջ: Արարատի մարզում այս պահին գործում է 6 սպանդանոց, որոնցից 2-ը՝ ծառայություն մատուցող սպանդանոցներ, 4-ը՝ սեփական կարիքների համար: Եվս 20 սպանդանոց այս պահին գտնվում է կառուցման, վերակառուցման փուլում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20