Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

12.08.2020

 Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ հատվածում աշխատանքներ է կատարում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 425 միլիոն 532 հազար դրամ։ 9.1 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգում է «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն. աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։

Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում։

«Արարատ ճանշին» ընկերության գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը նշում է‚ որ իրենց կողմից հիմնանորոգվող հատվածն անցնում է Արարատի մարզի Տափերական և Նոր Կյանք համայնքներով։ Այս պահին ընկերության աշխատակիցների կողմից արդեն իսկ 900 գծամետր ասֆալտի ներքին շերտ է տեղադրվել։ Մոտ 800 գծամետր էլ կտեղադրվի առաջիկա օրերին։ Ճանապարհն ավելի քան 35 տարի չէր նորոգվել‚ ուստի շինարարական աշխատանքների ընթացքում ականատես են լինում բնակիչների գոհունակության։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 19:39:07