Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այնթապ համայնքում շինարարական մի շարք ծրագրեր են իրականացվում. մարզպետը հետևել է աշխատանքներին

13.08.2020

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Այնթապ համայնքում, հետևել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներին:

Մոտ 8 կմ երկարությամբ հատվածի աշխատանքներն իրականացնում է «Արհովշին» ՍՊԸ-ն: Պայմանագրային արժեքը 309 միլիոն 480 հազար ՀՀ դրամ է, որից 45%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքը:
Արդյունքում համայնքի 12 փողոց ամբողջովին բարեկարգ կլինի: Բնակիչները մեծ ոգևորությամբ և ուշադրությամբ հետևում են աշխատանքների ընթացքին և, ինչպես իրենք են նշում, 100 տարի է՝ ասֆալտ չէր արվել:

Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և տեղադրում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Այս պահին արդեն շինարարների կողմից ավարտվել է 3 փողոցի ասֆալտապատումը, աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն սեպտեմբերին:

Այնթապում, սակայն, շինաշխատանքներն այսքանով չեն սահմանափակվում: Սուբվենցիոն ծրագրերով այստեղ կիրականացվեն նաև՝

. Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքներ
. Փողոցների գազաֆիկացման աշխատանքներ՝ 1,5կմ
. Փողոցների լուսավորության աշխատանքեր

Համայնքում շրջայցի ժամանակ Գարիկ Սարգսյանը ծանոթացել է նաև ոռոգման ջրագծի հիմնանորոգման աշխատանքներին: 13,7 կմ երկարությամբ ջրագծի վերանորոգման արդյունքում 50%-ով լուծվում է համայնքի ոռոգման հարցը:

Ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի վարկավորմամբ և համայնքների 10% համաֆինանսավորմամբ: Ընդհանուր բյուջեն 409 միլիոն 576 հազար ՀՀ դրամ է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31