Նորություններ
Գետազատում Դվին ջրանցքից սնվող ոռոգման ջրագիծ է կառուցվում
14.08.2020
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գետազատ համայնքում սկսվել և ընթացքի մեջ են Դվին ջրանցքից սնվող ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները:
Ընդհանուր կառուցվում է 960 մետր երկարությամբ ջրագիծ: Համայնքում ևս 730 մետր երկարությամբ ջրագիծ կառուցվել է անցած տարի՝ Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
Հիմնանորոգման արդյունքում մասնակի վերացվում են ջրային կորուստները, բարելավվում է գյուղնշանակության հողերի ոռոգումը, ինչպես նաև մոտ 25 հա տնամերձ հողատարածք ապահովվում է ոռոգման ջրով:
Ծրագրի բյուջեն 29 միլիոն 76 հազար ՀՀ դրամ է, որից 55%-ը հատկացնում է Կառավարությունը, 45%-ը՝ համայնքը:
Շինարարությունն իրականացնում է «Գոց» ՍՊԸ-ն: Ջրագծի կառուցումն ամբողջությամբ կավարտվի հոկտեմբերին: