Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ասֆալտապատվել է Դիտակ համայնքի Ն. Սարգսյան փողոցը

17.08.2020

Արարատի մարզի Դիտակ համայնքում հիմնանորոգվել է Նվեր Սարգսյան փողոցը՝ ընդհանուր 534 քառակուսի մետր երկարությամբ:

Ասֆալտապատումն իրականացվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով: Բյուջեն կազմում է 24 միլիոն 696 հազար ՀՀ դրամ, որի 45%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ:

Այս ճանապարհը տանում է դեպի համայնքի գերեզմանատուն, այստեղ անհիշելի ժամանակներից այստեղ ասֆալտ չի եղել: Վերոնշյալ փողոցի մի հատվածն էլ վերանորոգվել էր անցած տարվա սուբվենցիոն ծրագրով:

Հիմնանորոգման ընթացքում իրականացվել են հողային աշխատանքներ, կողնակների տեղադրում, իջատեղերի և մուտքերի նորոգում, ճանապարհային ծածկի իրականացում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20