Տպել
Նորություններ
Բուրաստանում մեկնարկել են ֆուտբոլային խաղադաշտի կառուցման աշխատանքները
17.08.2020

Բուրաստան համայնքում մեկնարկել են միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտի կառուցման աշխատանքները:
Այս տարի ֆուտբոլային խաղադաշտեր կառուցվելու են մարզի 13 համայնքներում: Մեծ մասում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ: