Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից ՀՀ տարբեր բուհեր է ընդունվել 809 դիմորդից 702-ը, 94-ը՝ անվճար հիմունքներով

19.08.2020

Ինչպես հայտնի է, բուհերում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):

2020 թ. Արարատի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել է 809 դիմորդ, որոնցից հիմնական փուլով ընդունվել է 661-ը (81.7%): Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 46 դիմորդ հայտագրվել է նաև մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 41-ը (5.1%):

Արդյունքում՝ մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերով ընդունվել է հայտագրված 809 դիմորդից 702-ը (86.8%):

Ընդունված 702 դիմորդներից 94-ն ընդունվել են առաջին հայտով՝ ուսուցման անվճար հիմունքներով:

Ի դեպ, բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:

Սիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20