Նորություններ
Արարատ գյուղական համայնքի ևս 17 փողոց կգազաֆիկացվի
20.08.2020
Արարատ գյուղական համայնքի նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են. կապույտ վառելիքը կհասնի համայնքի ևս 17 փողոց, մոտ 300 տնտեսություն բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա:
Գազաֆիկացումը կիրականացվի 2020 թվականի #սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 76 միլիոն 596 հազ. դրամ` պետություն-համայնք 50-50% համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Արարատշին» ընկերության կողմից: