Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ
24.08.2020
30 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին, դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։
Այս բաղձալի իրադարձությանը մեր ժողովուրդը երկար էր սպասել և անկախության հասնելու համար անցավ շատ բարդ ու դժվար ճանապարհ, սակայն, այդ ամենով հանդերձ, մենք կարողացանք դառնալ ինքնիշխան պետություն։ 30 տարի առաջ անկախության հիմքը դրած և այն իրականություն դարձրած իրողությունը մենք այլևս երբեք չպետք է կորցնենք։
Շնորհավոր Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը։