Տպել
Նորություններ
Մարմարաշենում մեկնարկել են ջրագծի կառուցման աշխատանքները
24.08.2020
Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են համայնքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների ջրամատակարարման ջրագծի կառուցման աշխատանքներ:
Ծրագրի արժեքը կազմում է 29 միլիոն 390 հազար 550 ՀՀ դրամ, որի 55%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 %-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ:
Ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնում է «ՎԵԴԻ ՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն: