Նորություններ
Հիմնանորոգվում է Մասիսի Հրանտ Վարդանյանի անվան փողոցը
26.08.2020

Լայն թափով ընթանում են Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյանի անվան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ընդհանուր վերակառուցվում է մոտ 3 կմ երկարությամբ ճանապարհահատված:
Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի կառուցում, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում։
Ճանապարհի մի հատված առանձնացված կլինի հեծանիվով ուղևորների համար, կկառուցվեն նաև կանգառներ: