Նորություններ
Մարզպետը շրջայց է կատարել Եղեգնավան և Լուսառատ համայնքներում
28.08.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է մարզի Եղեգնավան և Լուսառատ համայնքներում, ուր սուբվենցիոն և այլ ծրագրերով մի շարք աշխատանքներ են տարվում:
Եղեգնավանում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում է 4600 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, այն ընդգրկում է համայնքի 8 փողոց:
Բյուջեն 210 միլիոն 345 հազար ՀՀ դրամ է, որի 60%-ը հատկացնում է Կառավարությունը, մնացած 40%-ը՝ համայնքը:
Համայնքի որոշ փողոցներ բարեկարգվել էին անցած տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով: Արդյունքում Եղեգնավանը գրեթե ամբողջությամբ ասֆալտապատ կլինի:
Այս համայնքում աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվում: Սուբվենցիոն ծրագրերով այս տարի այստեղ կվերանորոգվի լուսավորության համակարգը, կտեղադրվի արևային ֆոտովոլտային կայան:
Լուսառատ համայնքում էլ մարզպետը ծանոթացել է բարերարի կողմից կառուցվող զբոսայգու շինարարական աշխատանքների ընթացքին:
Զբոսայգում կլինեն խաղահրապարակներ և մարզասարքեր, ճեմուղի, կտեղադրվեն լուսավորության, ոռոգման ժամանակակից համակարգեր, նստարաններ: Աշխատանքները սկսվել են այս տարվա հուլիսին, նախատեսվում է ավարտին հասցել հոկտեմբերին: