Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի Իսակով թաղամասի 30 տնտեսություն ապահովվել է խմելու ջրով

31.08.2020

Արտաշատի Իսակով պայմանական թաղամասում այսօր տոնական տրամադրություն էր տիրում: Այսօրվանից այստեղ 30-տնտեսություն խմելու ջուր ունի: Թաղամասում ավելի քան 20 տարի խմելու ջուր չի եղել և մարդիկ ջուրը ձեռքով են բերել:

Այդ առիթով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանն այցելել են Իսակովի պայմանական թաղամաս, որտեղ բնակիչներն արդեն տոնական սեղան էին գցել:

Բնակիչների հետ զրույցում մարզպետը հիշեցրեց, որ 2018 թվականին նրանց հետ մի քանի անգամ այս խնդրի հետ կապված հանդիպել են, և Արտաշատի քաղաքապետի հետ քննարկման արդյունքում որոշել են, որ առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի կազմում ընդգրկելու են Իսակով պայմանական թաղամասի ջրամատակարարման ապահովման ծրագիրը:

Ջրամատակարարման ցանցը կառուցվել է Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20