Նորություններ
Բուրաստանում արտաքին լուսավորութան ցանց է կառուցվում
31.08.2020
2020թ. սուբվենցիոն ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվում Բուրաստան համայնքի հետևյալ փողոցներում՝ Զ.Գալստյան, Գ.Նժդեհի, Թումանյան, Իսահակյան փողոցները, Արտաշատյան խճուղին մասնակի, Պ.Սևակի, Չարենցի և Անդրանիկի փողոցները՝ մասնակի:
Կատարվող աշխատանքների արդյունքում Բուրաստան համայնքը կունենա ամբողջությամբ լուսավորված փողոցներ:
Համայնքի մյուս փողոցները լուսավորվել են 2019թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Ծրագրի արժեքը 26 միլիոն 254 հազար 470 ՀՀ դրամ է, որից 50%-ը հատկացնում է Կառավարությունը, 50%-ը՝ համայնքը: