Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2020

Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ցավոք, այս գեղեցիկ օրը չենք կարող տոնական միջոցառումներ անցկացնել: Սակայն գիտելիք ստանալը երբեք չպետք է խոչընդոտվի:

Այո՛, այս մի քանի ամիսները, ինչպես բոլորիս համար, այնպես էլ ձեզ համար, շատ դժվար են եղել, սակայն մենք այս իրավիճակից պետք է ավելի ամրացած դուրս գանք, ավելի գիտակից ու երբեք բաց չթողնենք սովորելու, գիտելիք ստանալու պահն ու հնարավորությունը:

Պահպանելով պարետատան ցուցումները՝ մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը, և բոլորս կվերադառնանք մեր բնականոն կյանքին:
Շնորհավոր Գիտելիքի, գրի և դպրության օրը, առողջ եղե՛ք, մի՛ հուսահատվեք: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 14:43:28