Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ

03.09.2020

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սեդրակ Թևոնյանը:

Խաղողագործների մտահոգությունն այն էր, որ բերքն այս տարի շատ է և հնարավոր է մթերման հետ կապված խնդիրներ առաջանան:
Սակայն խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա և գնային քաղաքականությունից դժգոհելու առիթ նույնպես գյուղացիները չեն ունենա: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20