Նորություններ
Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց մասին
11.09.2020
ՀՀ-ում ապրում են մարդիկ, որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ կամ հայտնվել են քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ:
Նրանք այն երեխաներն են, որոնց ծնունդը չի գրանցվել տնային պայմաններում ծնվելու կամ ծնողների՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու պատճառով:
Նրանք քաղաքացիություն չունեցող կամ խորհրդային անձնագրով անձինք են:
Նրանք օտերարկրյա և ՀՀ քաղաքացիներ են, որոնց անձնագրերի վավերականության ժամկետները վաղուց լրացել են:
Եթե ճանաչում եք թվարկված խմբերին պատկանող մարդկանց, օգնեք նրանց կապ հաստատել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, ՀՀՈ անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ:
Ծրագրի շրջանակներում տրամադրվում են մի շարք անվճար ծառայություններ: