Նորություններ
Բարձրաշենի միջնակարգ դպրոցն ամբողջությամբ կբարեկարգվի
17.09.2020
Բարձրաշենի միջնակարգ դպրոցը շուտով կհամալրի մարզի հիմնովին վերանորոգված կրթօջախների շարքը: Դպրոցն ամբողջությամբ կհիմնանորոգվի պետական միջոցներով:
Եթե կհիշեք, ձմռանը դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցվել էր՝ սաստիկ ցրտի պատճառով:
Վերջին տասնյամյակում դպրոցում վերանորոգում չի իրականացվել, այն 3-րդ կարգի վթարային է: Կհիմնանորոգվեն և կփոխվեն դպրոցի շենքի տանիքը, պատուհանները, հատակն ու դռները, կիրականացվի ներքին ինժեներական ենթակառուցվածքների համակարգերի կառուցում, կանցկացվի ջեռուցման համակարգ:
Շենքը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար. կկառուցվեն թեքահարթակներ, առանձնացված սանհանգույցներ, բազրիքներ, լրացուցիչ լուսավորություն, ըստ անհրաժեշտության՝ վերելակ կամ վերհան սարք:
Նախագծով նախատեսված է նաև տարածքի բարեկարգում, ասֆալտապատում, կանաչապատում և լուսավորության համակարգի կառուցում:
Ի դեպ, դպրոցի շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հայտարարվել է մրցույթ:
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը՝ ժամը 11:30:
Առավել մանրամասն՝ հղմամբ
http://minurban.am/am/info/ashgnhayt