Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով

21.09.2020

Սիրելի հայրենակիցներ,

 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

Անցնող 29 տարիների ընթացքում մեր անկախությանը սպառնացող իրադարձությունները քիչ չեն եղել, սակայն մեր ժողովուրդն այս տարիների ընթացքում ամբողջ աշխարհին ապացուցել է, որ այդքան ծանր գնով ձեռք բերված բաղձալի անկախությունը չի զիջելու որևէ պարագայում։

Անկախությունը կայացած պետության ամենակարևոր ու գերագույն արժեքն է։ Մենք պետք է պահենք, պահպանենք ու փայփայենք մեր անկախությունը։

Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20