Նորություններ
Լուսառատցի բարերարը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի ԲԿ-ներին
24.09.2020
Նիդերլանդներում բնակվող, ծնունդով Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանը բժշկական պարագաներ և սարքավորումներ է նվիրել մարզի բուժհաստատություններին:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը և մարզի չորս բժշկական կենտրոնների՝ Արտաշատի, Արարատի, Վեդու և Մասիսի տնօրենները, ինչպես նաև Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը հանդիպել են Արմեն Հակոբյանի հետ և իրենց շնորհակալությունը հայտնել նվիրատվության համար:
Արմեն Հակոբյանն էլ իր խոսքում նշել է, որ շատ է կարևորում մարզի բնակիչների առողջության հարցը։
Ստացված նվիրատվությունը հենց այսօր բաշխվել է համապատասխան բուժհաստատություններին: