Տպել
Նորություններ
Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանն ու համակարգչային սենյակը
25.09.2020
Արաքսավան համայնքի միջնակարգ դպրոցն այժմ վերանորոգված և լուսավոր նախակրթարան ունի: Այն վերակառուցվել է ամերիկահայ ամուսիններ Թելմա և Արիս Խուդավերդյանների աջակցությամբ:
Բարերար ամուսինների շնորհիվ վերանորոգվել է նաև 120 աշակերտ ունեցող դպրոցի համակարգչային սենյակը: Վերջիններս դպրոցին նվիրել են նաև 6 համակարգիչ և 1 տպիչ սարք:
Խուդավերդյան ընտանիքը խոստացել է՝ կրթօջախի հետ համագործակցությունը շարունակական է լինելու: