Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից հարյուրավոր քաղաքացիներ մեկնել են առաջնագիծ

28.09.2020

Արարատի մարզի ողջ տարածքում նույնպես հերթեր են՝ կապված հայտարարված պարտադիր զորահավաքի հետ: Արարատցի տղամարդիկ կանոնակարգված կերպով հերթագրվում են Արցախ մեկնելու համար:

Այսօր էլ Արտաշատ և Մասիս քաղաքներից հարյուրավոր քաղաքացիներ ճանապարհ ընկան դեպի առաջնագիծ՝ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար:

Տղաներին ճանապարհելու և քաջալերելու էր գնացել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Իր խոսքում մարզպետը շեշտել է՝ քաղաքացիներն այսօր գիտակցված են մեկնում Արցախ, իսկ թիկունքը՝առավել քան երբևէ ամուր է:

«Երեկ մի երիտասարդ վազելով նետվեց սահման մեկնող ավտոբուսի մեջ, բայց կանխեցին, քանի որ ցուցակում անունը չկար:
Սա խոսում է այն մասին, որ մարդիկ գիտակցված են մեկնում սահման:
Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, եկեք մի անգամ մեր կռիվը մինչև վերջ տանենք: Այս անգամ կռիվը մինչև վերջ ենք տանելու, տղերք ջան: Ողջ ու առողջ վերադարձեք ձեր ընտանիքներին, մեզ ապրող հերոսներ են պետք։ Մենք բոլորս ձեզ հետ ենք, թիկունքն ամուր է՝ հավատացած եղեք: Հաղթելու ենք»,- ասել է Գարիկ Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20