Տպել
Նորություններ
ԹԵԺ ԳԻԾ. կարևոր հեռախոսահամարներ
13.10.2020
- Հայկական Զինված ուժերի վիրավոր և զոհված զինծառայոցների մասին տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով 1-28, 85-01, 85-03:
- Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503:
- Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425:
- ՀՀ առողջապահության նախարարությունում բացվել է հատուկ «Թեժ գիծ» ծառայություն` 060-834-777 հեռախոսահամարով` քաղաքացիներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար։
- Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով։
- Հայաստան-Արցախ ելք-մուտքի և տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների համար զանգահարել՝ +37447 95 42 29, +37447 94 45 29 հեռախոսահամարներով:
- Արցախից ժամանած քաղաքացիների փաստաթղթեր չունենալու դեպքում կարող են մոտենալ իրենց ժամանակավոր բնակության վայրին մոտ գտնվող տարածքային անձնագրային բաժին կամ Անձնագրային և վիզաների վարչություն (ՕՎԻՐ):
- Երեխաները կարող են կրթություն ստանալ ժամանակավոր կեցության վայրի ամենամոտ գտնվող դպրոցում` առանց փաստաթղթերի ներկայացման:
- Հարգելի՛ հայրենակիցներ, եթե ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա կարող եք այցելել Արարատի մարզպետարան: Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077535414 (Լուսինե Ասատրյան):
- Արարատի մարզից կենտրոնական հավաքակայան ուղևորվելու խնդիրների դեպքում զանգահարել (077) 86 43 07 (Արմենակ Բաղիրյան):