Նորություններ
«Վեդու ԲԿ» ՓԲԸ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բուժկենտրոնի
14.10.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վեդու ԲԿ» ՓԲԸ-ն ս/թ հոկտեմբերի 14-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բուժկենտրոնի: ԲԿ-ում այժմ կիրականացվի միայն կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունում և բուժում։ Առողջական խնդիրներ ունենալու դեպքում կարող եք դիմել «Արարատի ԲԿ» ՓԲԸ:
Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, պարտադիր կրել պաշտպանիչ դիմակ՝ երկրում կորանավիրուսային հիվանդության առավել տարածումը կանխելու նպատակով: