Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվել է Այգավան համայնքի մոտ գտնվող կամուրջը

15.10.2020

Մարզում ճանապարհաշինական աշխատանքները չեն դադարել։ Այս օրերին ավարտվել են Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+000 հատվածում՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները, այլ հատվածներում նույնպես աշխատանքներ են իրականացվում։

Սա Հայաստանն Արցախի հետ կապող միջպետական կարևոր ճանապարհներից մեկն է, ինչի նորոգումն ու անխափան աշխատանքն այս շրջանում հատկապես կարևոր է:

Երկրի համար կարևոր այս օրերին յուրաքանչյուրս մեր աշխատանքում լինենք ուշադիր ու պատասխանատու:

Սահմանին զինվորն է, թիկունքում մենք ենք՝ ամուր և պատրաստ: Միասին ուժեղ ենք, միասին Հաղթելու ենք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20