Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հովտաշենում ավարտվում են ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները

23.10.2020

 Արարատի մարզի Հովտաշեն համայնքում ավարտին են մոտենում դպրոցի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքները:

Խաղադաշտը կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով:
Այս տարի ֆուտբոլային խաղադաշտեր կառուցվելու են մարզի 13 համայնքներում, որոնց մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվում են:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև՝ Արարատի մարզպետարանի աջակցությամբ: Թեև այս օրերին բոլորիս մտքերն առաջնագծում են, սակայն թիկունքում նախատեսված աշխատանքները չպետք է կանգ առնեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-11-24 10:06:52