Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է մարզի ոսկե մեդալակիրներին

02.12.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է մարզի երեք ոսկե մեդալակիրներին՝ Արմաշի և Դարբնիկի՝ ապրիլյան պատերազմի հերոս Ժորա Եսայանի անունը կրող միջնակարգ դպրոցների շրջանավարտներ Լուիզա Զեյնալյանին, Եվգենյա Ոսկանյանին և Հասմիկ Պետրոսյանին:

Շնորհավորելով դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտածներին՝ Գարիկ Սարգսյանը հույս է հայտնել է, որ նրանց մոտ հետագայում սովորելու ձգտումը չի մարելու և բարձր առաջադիմություն են ցուցաբերելու այն բուհերում, որտեղ սովորում են:

«Մեր պատմության ծանր ժամանակահատվածում ենք ապրում և պետք է գիտակցենք՝ ուսումն ու բարձր առաջադիմությունն են մեր լավ ապագայի գրավականը: Գիտելիքով հայ ժողովուրդը պետք է աշխարհին ապացուցի, որ մյուս ազգերի շարքում ունի իր կարևոր դերը: Լավ սովորելով ձեր քայլն եք կատարել դեպի այս համոզմունքը: Ձեր գիտելիքները հանրային բարիք են, այն ծառայեցրեք ի շահ Հայաստանի և հանրության»,- իր խոսքում նշել է մարզպետ Սարգսյանն ու ակնկալել, որ ոսկե մեդալակիրների շարքերը հաջորդ տարիներին կհամալրվեն:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին՝ ընդգծելով, որ պետք է աշխատանքները հետագայում այնպես տարվեն, որ հիմք հանդիսանան մարզում աշակերտների առաջադիմության բարձրացմանն ու ոսկե մեդալակիրների թվի ավելացմանը:  Գարիկ Սարգսյանը մեդալակիրներին հանձնել է նաև մասնագիտական գրքեր:

Նշենք, որ 2020 թ. Արարատի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել է 809 դիմորդ, որոնցից ընդունվել է հայտագրված 702-ը (86.8%): Ընդունված 702 դիմորդներից 94-ն ընդունվել են առաջին հայտով՝ ուսուցման անվճար հիմունքներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31