Նորություններ
Վեդիում իրականացվում են շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ
03.12.2020
Վեդի քաղաքային համայնքում իրականացվում են Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:
Ծրագիրն իրականացվում է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք-մասնավոր ֆինանսավորմամբ:
Ջերմային կորուստները նվազեցնելու և էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
- Արտաքին պատերի ջերմամեկուսացում
- Տանիքի ջերմամեկուսացում՝ հանքային բամբակով
- Շքամուտքերի հին պատուհանների փոխարինում նորերով
- Շքամուտքերում լուսավորության համակարգի տեղադրում
Ծրագրի իրականացման արդյունքում 50%-ով կնվազեն 30 բնակարանների ջերմային կորուստներն ու ջերմային ծախսերը, կփոխվի շենքի արտաքին տեսքը:
Նշենք, որ առկա եղանակային պայմանների հետևանքով ծրագիրն ամբողջությամբ ավարտին կհասցվի հաջորդ տարի: