Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեդիում իրականացվում են շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ

03.12.2020

Վեդի քաղաքային համայնքում իրականացվում են Կասյան 26/1 բազմաբնակարան բնակելի շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ:

Ծրագիրն իրականացվում է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք-մասնավոր ֆինանսավորմամբ:

Ջերմային կորուստները նվազեցնելու և էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար իրականացվում են հետևյալ աշխատանքները՝

  • Արտաքին պատերի ջերմամեկուսացում
  • Տանիքի ջերմամեկուսացում՝ հանքային բամբակով
  • Շքամուտքերի հին պատուհանների փոխարինում նորերով
  • Շքամուտքերում լուսավորության համակարգի տեղադրում

Ծրագրի իրականացման արդյունքում 50%-ով կնվազեն 30 բնակարանների ջերմային կորուստներն ու ջերմային ծախսերը, կփոխվի շենքի արտաքին տեսքը:

Նշենք, որ առկա եղանակային պայմանների հետևանքով ծրագիրն ամբողջությամբ ավարտին կհասցվի հաջորդ տարի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18