Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը ծանոթացել է Արբաթ համայնքի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

04.12.2020

Արբաթ համայնքի բնակիչների՝ երկար սպասված ցանկությունն այսօր արդեն իրականություն է: Տարիներ շարունակ արբաթցիները բարձրաձայնում էին համայնքի անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը կառուցելու մասին, խնդրանքով դիմել էին նաև մարզպետին: Արդեն այսօր Գարիկ Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանի հետ այցելել է Արբաթ, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Համայնքի՝ 1,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 60 միլիոն ՀՀ դրամ:

«Չենք հիշում, թե այստեղ երբևէ ասֆալտ եղել է, թե՝ չէ: Տարբեր ժամանակներում բարձրաձայնել ենք, խնդրել, որ կառուցեն ճանապարհը, բայց այդպես էլ չէր արվում: Այս անգամ էլ չէինք հավատում, թե բարեկարգ ճանապարհ կունենանք: Անգամ տաքսիները Արբաթ չէին մտնում, ահավոր վիճակ էր: Հիմա այստեղի ճանապարհով անցնելը միայն հաճելի է», - ասում են արբաթցիները:

Ընդհանուր առմամբ՝ ծրագրով իրականացվել է գոյություն ունեցող հիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, առուների մաքրում, ասֆալտապատում, ինչպես նաև՝ ճանապարհային նշանների տեղադրում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20