Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիստերիոզ հիվանդության դեպքերի արձանագրումը և տարածումը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել

14.12.2020

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Արարատի մարզում կազմակերպված կենդանամակաբուծաբանական հետազոտությունների արդյունքում Այգեզարդ համայնքի վարչական տարածքից հայթայթված կրծողների նմուշներում հայտնաբերված լիստերիոզի հարուցիչների առթիվ Արարատի մարզպետարանի ստորաբաժանումների կողմից իրրականացվել են մի շարք աշխատանքներ:
Բնակչության շրջանում լիստերիոզ հիվանդության դեպքերի արձանագրումը և տարածումը կանխելու նպատակով   համայնքապետարանների հետ միասին  աշխատանքներ են տարվել անասնապահական տնտեսություններում և սպանդանոցներում սանիտարաանասնաբուժական համալիր միջոցառումների իրականացումը, կաթնամթերքի, մսամթերքի և երկրորդային կենդանական հումքի մշակման արտադրություններում, սննդի արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումն ապահովելու ուղղությամբ: Արարատի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին (մասնավորապես՝ ծննդատներին) հանձնարարվել է բուժանձնակազմի համար կազմակերպել սեմինար աշխատաժողովներ՝ լիստերիոզի դեպքերի վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժման, կանխարգելման թեմաներով, բնակչության շրջանում իրականացնել իրազեկման աշխատանքներ լիստերիոզ հիվանդության կանխարգելման հարցերի շուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20