Նորություններ
Մարզխորհրդի նիստ
23.12.2020
Այսօր Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որը վարել է նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։
Նիստի ժամանակ մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը զեկուցել է մարզի համայնքների 2020 թվականի բյուջեի եկամուտների կատարման մասին։ Իսկ Քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերը։
Մասնավորապես՝ ավարտվել կամ ավարտական փուլում են գտնվում հաստատված 83 ծրագրերից շուրջ 80 -ը, որից՝
- Ասֆալտապատում – 28
- Ջրամատակարարում և ջրահեռացում – 5
- Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում-14
- Ոռոգման համակարգի կառուցում -8
- Մանկապարտեզների կառուցում, վերակառուցում/նորոգում-3
- Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում -4
- Բազմաբնակարան շենքերի տանիքների կառուցում -3
- Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում-3
- Բնակավայրերի գազաֆիկացում-8
- Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում-6
- Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացում -1
Ներկայացված ծրագրերից 3-ը ընդհատվել են:
Դրանք են`
Եղեգնավան համայնքի «Փողոցային լուսավորության համակարգի հիմնանորոգման և արևային վերականգնվող համակարգի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիայի ծրագիրը: Չի իրականացվել համայնքի բյուջեում գումարի բացակայության պատճառով։
2. Վերին Դվին համայնքի «Մելքոնյան փողոցի ասֆալտապատում» ծրագիրը: Չի իրականացվել, քանի որ համայնքում մեկ այլ ծրագրի շրջանակներում իրականացվող խմելու ջրագծի աշխատանքները հետաձգվել են։
3. Արարատ քաղաքային համայնքի «Զբոսայգու կապիտալ վերակառուցում» ծրագիրը չի իրականացվել նախագծում առկա բացթողումների պատճառով:
Նիստի ժամանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը համայնքների ղեկավարների հետ քննարկել է համայնքներում առկա խնդիրները և լսել նրանց հուզող հարցերը։ Բացի դա, նա հորդորել է համայնքների ղեկավարներին հետևել իրենց համայնքներում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին և աշխատանքի որակին։