Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ

23.12.2020

Այսօր Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որը վարել է նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։

Նիստի ժամանակ մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը զեկուցել է մարզի համայնքների 2020 թվականի բյուջեի եկամուտների կատարման մասին։ Իսկ Քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերը։

Մասնավորապես՝ ավարտվել կամ ավարտական փուլում են գտնվում հաստատված 83 ծրագրերից շուրջ 80 -ը, որից՝

  • Ասֆալտապատում – 28
  • Ջրամատակարարում և ջրահեռացում – 5
  • Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում-14
  • Ոռոգման համակարգի կառուցում -8
  • Մանկապարտեզների կառուցում, վերակառուցում/նորոգում-3
  • Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում -4
  • Բազմաբնակարան շենքերի տանիքների կառուցում -3
  • Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում-3
  • Բնակավայրերի գազաֆիկացում-8
  • Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում-6
  • Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացում -1

Ներկայացված ծրագրերից 3-ը ընդհատվել են:

Դրանք են`
 Եղեգնավան համայնքի «Փողոցային լուսավորության համակարգի հիմնանորոգման և արևային վերականգնվող համակարգի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիայի ծրագիրը: Չի իրականացվել համայնքի բյուջեում գումարի բացակայության պատճառով։

2. Վերին Դվին համայնքի «Մելքոնյան փողոցի ասֆալտապատում» ծրագիրը: Չի իրականացվել, քանի որ համայնքում մեկ այլ ծրագրի շրջանակներում իրականացվող խմելու ջրագծի աշխատանքները հետաձգվել են։

3. Արարատ քաղաքային համայնքի «Զբոսայգու կապիտալ վերակառուցում» ծրագիրը չի իրականացվել նախագծում առկա բացթողումների պատճառով:
Նիստի ժամանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը համայնքների ղեկավարների հետ քննարկել է համայնքներում առկա խնդիրները և լսել նրանց հուզող հարցերը։ Բացի դա, նա հորդորել է համայնքների ղեկավարներին հետևել իրենց համայնքներում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին և աշխատանքի որակին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31