Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

30.12.2020

Սիրելի՛ արարատցիներ

Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս տարի, ցավոք սրտի, մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար, սակայն այս տոնը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները հիշելու և գալիք տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ…

2020 թվականին մեր մարզում իրականացվել են կրթական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական և բազում այլ ծրագրեր՝ միտված մեր բնակչության, մեր ժողովրդի, քաղաքացու կյանքի որակի բարելավմանը: Սակայն այդքանով, իհարկե, չենք սահմանափակվելու. դեռ շատ անելիքներ ունենք նաև առաջիկա տարում, ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս: Յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր գործունեությամբ պետք է նպաստենք թե՛ մեր մարզի, թե՛ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, որպեսզի ամեն ոք զգա դրական փոփոխությունները: Եվ այդ ամենին մենք պետք է հասնենք միասին՝ քայլ առ քայլ, երկար ու ջանասիրաբար աշխատանքի արդյունքում, քանզի ցանկացած ծրագիր շատ ավելի բարեհաջող է իրականանում, եթե նրանում իր ուրույն մասնակցությունն է ունենում ժողովուրդը:

Մենք՝ հայերս, մեր կենսափորձով ու դարերով եկող մեր պատմությամբ բազմիցս ապացուցել ենք, որ ծանր ժամանակներում ունենք համախմբվելու և դժվարությունները միասին հաղթահարելու ունակություն և առանձնահատկություն:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ 2021 թվականը լինի սիրո, խաղաղության, բարօրության, արարելու և նպատակներն իրականություն դարձնելու տարի: Առողջ լինենք ու լավատես:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20