Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուրբ Ծննդյան միջոցառումներ՝ Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար

11.01.2021

Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի եկեղեցական համայնքներում հունվարի 8-ից սկսած իրականացվում են Սուրբ Ծննդյան միջոցառումներ՝  Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար:

Հունվարի 10-ին Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացած միջոցառման շրջանակներում, որին ներկա է եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ամանորյա նվերներ է ստացել պատերազմից տուժած ընտանիքների 137 և ավելի երեխա:

Միջոցառումներն իրականացվում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում:

Հունվարի 10-ին բոլոր եկեղեցիներում նաև կատարվել համազգային աղոթք՝ պատերազմի ընթացքում գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20